Կենտրոնացում, կրակ, խոցում։
Ավարտվեց Տիգր և ԴԴՀ զինատեսակներով մրցույթը։
Երկու օրվա ընթացքում դիպուկները ցուցադրեցին իրենց հմտությունները և պատրաստվածության մակարդակը մրցութային 5 փուլերում։ Լավագույն արդյունքները գրանցեցին՝
🥇 Աշոտ Մարտիրոսյան, պարգևատրվեց Amedeo Rossi Expedition 6.5 զենքով,
🥈 Նարեկ Առաքելյան, պարգևատրվեց Amedeo Rossi 223 հրազենով,
🥉 Հայկ Նավասարդյան, պարգևատրվեց Baikal 145 Los .308 Win հրացանով։
Միջանկյալ փուլերում լավագույն արդյունք ցուցաբերած Արաքսյա Պետրոսյանը մրցույթի հովանավորի տեղում կայացրած որոշմամբ պարգևատրվեց Taurus ընկերության Rossi 8122 22LR հրացանով։
Մրցույթի գլխավոր հովանավորը մեր գործընկեր Jin.am խանութն էր։
Շնորհակալ ենք բոլորին մասնակցության և աջակցության համար։
