Անդամակցություն
Ուժեղացրու՛ համայնքը, դարձի՛ր աջակից անդամ
Կարևորելով համայնքաշինությունը և ցանկանալով «Ազատազէն» ԿՀԿ-ն պահպանել և զարգացնել որպես համայնքահեն հասարակական կազմակերպություն՝ այն հիմնադրելիս սահմանվել է անդամակցության 2 տարբերակ՝ աջակից և լիիրավ։
Կազմակերպության աջակից անդամ կարող են լինել ՀՀ և օտարերկրյա իրավաբանական անձինք, ՀՀ քաղաքացի և օտարերկրյա ֆիզիկական անձինք, որոնք ընդունում են կանոնադրությունը, ցանկանում են մասնակցել ու աջակցել կազմակերպության գործունեությանը, կատարում են անդամի համար կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները, կանոնավոր վճարում են անդամավճարները:
Կազմակերպության աջակից անդամն իրավունք ունի՝
Մասնակցել համագումարին և կառավարման այլ մարմինների նիստերին,
Օգտվել կազմակերպության գույքից ու ծառայություններից,
Խորհրդի կողմից սահմանված կանոներին ու պայմաններին համաձայն
ծանոթանալ կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,Մասնակցել կազմակերպության իրականացրած ծրագրերին և ծանոթանալ կազմակերպության կազմած փաստաթղթերին և տեղեկատվությանը,
Խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել խորհրդիի և կառավարման այլ մարմինների նիստերին։
Կազմակերպության աջակից անդամը պարտավոր է՝
Կատարել կազմակերպության կանոնադրության պահանջները,
Կանոնավոր վճարել անդամավճարը,
Կատարել կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,
Բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իրենց վրա դրված պարտականությունները։
Կազմակերպության աջակից անդամը կարող է՝
- Ստանալ զեղչեր Ազատազէն ԿՀԿ-ին պատկանող և գործընկեր կազմակերպությունների,
- 6 ամիս աջակից անդամ լինելուց հետո և սեփական զենքի առկայության դեպքում կարող է դիմել կազմակերպության լիիրավ անդամ դառնալու համար։
Կազմակերպության լիիրավ անդամ կարող են լինել ՀՀ քաղաքացի 18 տարին լրացած ֆիզիկական անձինք, որոնք՝
- ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարթափող կամ ակոսափող զենք,
- եղել են կազմակերպության աջակից անդամ առնվազն 6 ամիս,
- ստացել են կազմակերպության նվազագույնը 5 լիիրավ անդամի երաշխավորություն,
- ընդունում են կազմակերպության կողմից սահմանված կանոնադրությունը,
- ընդունում են այդ կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները,
- կանոնավոր վճարել են անդամավճարները աջակից անդամ լինելու ժամանակ։
Կազմակերպության լիիրավ անդամն իրավունք ունի՝
- Ընտրել և ընտրվել կազմակերպության մարմիններում,
- Մասնակցել կազմակերպության խորհրդի և կառավարման այլ մարմինների նիստերին,
- Մասնակցել կազմակերպության իրականացրած ծրագրերին և ծանոթանալ կազմակերպության կազմած փաստաթղթերին և տեղեկատվությանը,
- Ծանոթանալ կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ ընդունված որոշումների պատճենները,
- Օգտվել կազմակերպության գույքից ու ծառայություններից՝ խորհրդիի կողմից սահմանված կանոններին ու պայմաններին համապատասխան։
Կազմակերպության լիիրավ անդամը պարտավոր է՝
Կատարել կազմակերպության կանոնադրության պահանջները,
Կանոնավոր վճարել անդամավճարը,
Կատարել կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,
Բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իրենց վրա դրված պարտականությունները։
Կազմակերպության լիիրավ անդամը կարող է՝
- Ստանալ զեղչեր Ազատազէն ԿՀԿ-ին պատկանող և գործընկեր կազմակերպություններից։
