Տեսական քննություն


Տեսական քննությունն անցկացվում է համակարգիչներով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից տրամադրված ծրագրի միջոցով։ Նախօրոք հրապարակված հարցաշարից (79 հարց) դիմորդը տեղում պատասխանելու է պատահականության սկզբունքով ընտրված 10 հարցի։
Վճարը՝ 3000 ՀՀ դրամ։
Քննությանն անհրաժեշտ է ներկայանալ նշանակված ժամից 5 րոպե շուտ և ներկայացնել.
- անձը հաստատող փաստաթուղթ ( անձը հաստատող փաստաթղթի թվային տարբերակը բավարար չէ նույնականացման համար)
- վճարման անդորրագիր (հնարավոր է նաև տեղում վճարել քարտով)
Դիմորդին տրամադրվում է 30 րոպե ժամանակ, սակայն նա կարող է ավելի շուտ ավարտել։ Հարցատոմսը բաղկացած է 10 հարցից, յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր, անցողիկ շեմը 8 միավորն է։
*** Անձը հաստատող փաստաթղթի բացակայության կամ ուշացման դեպքում քննությանը մասնակցել չի թույլատրվում։
