Տեսական քննության անցողիկ շեմը հաղթահարած (8 և ավելի միավոր) դիմորդը նույն օրը կարող է մասնակցել գործնական քնննության։
Վճարը՝ 5,000 ՀՀ դրամ
Գործնական քննությունն իրականացվում է 3 բաղադրիչով՝
- զենքի կառուցվածքի և ռազմամթերքի վերաբերյալ գիտելիքների ստուգում (առավելագույն 3 միավորից անցողիկ շեմ է համարվում 2 միավորը),
- հրաձգություն և նշանակետի խոցում ( 7 ստուգարքային կրակոցներից առնվազն 1 խոցման դեպքում տրվում է 1 միավոր և հրաձգությունը համարվում է հաջողությամբ հանձնած),
- անվտանգության կանոնների պահպանում և հրաձգության հրահանգների ճիշտ կատարում (առավելագույն 5 միավորից անցողիկ շեմ է համարվում 5֊ը )։
Ուշադրություն
Գործնական քննությունից ազատվում են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր․`
- ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում,
- պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները (պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի),
- վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին և ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք, և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ։
Գործնական քննություն


