«Թվանք» Ռազմավարություն
Տեսլական
Հայաստանում զենքի մշակույթը դարձել է կենցաղի մաս, զինագործությունը զարգացած և ինքնաբավ է․ առկա է բավարար ներուժ ու դիմակայություն՝ խաղաղություն պարտադրելու համար։
Հիմնախնդիրներ
- ՀՀ-ում բնակչության շրջանում առկա է ռազմակրթության ցածր մակարդակ։
- Զենքի մշակույթի ցածր մակարդակ։
- ՌՀԿ-ների և պետության համագործակցությունը խիստ անարդյունավետ է։
- Չկա պետական մակարդակում ընդունված առկա մարտահրավերներին համարժեք ազգային գաղափարախոսություն և անվտանգության տեսլական։
- Զենքի և զինամթերքի հասանելիությունը խիստ սահմանափակ է։
Ռազմավարություն
Կրթություն-իրազեկում
Նպաստել ՀՀ կրթական համակարգում ռազմամարզական բաղադրիչի դերի և արդյունավետության բարձրացմանը։
Զենքի մշակույթ
Ձևավորել, վերաիմաստավորել, զարգացնել եւ տարածել զենքի մշակույթը ՀՀ-ում։
Պետական քաղաքա-կանություն
Հասնել պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցության։
Անվտան-գության համակարգ
Նպաստել ՀՀ-ում համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի կայացմանը։
Զինա-գործության զարգացում
Նպաստել
զենք-զինամթերքի ինքնաբավությանը՝ ապահովելով զենքի հասանելիությունը և խթանելով զինագործությունը։
