Տեսական քննություն

Տեսական քննությունն անցկացվում է համակարգիչներով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից տրամադրված ծրագրի միջոցով։ Նախօրոք հրապարակված հարցաշարից (79 հարց) դիմորդը տեղում պատասխանելու է պատահականության սկզբունքով ընտրված 10 հարցի։

Վճարը՝ 3000 ՀՀ դրամ։

Քննությանն անհրաժեշտ է ներկայանալ նշանակված ժամից 5 րոպե շուտ և ներկայացնել.

  • անձը հաստատող փաստաթուղթ ( անձը հաստատող փաստաթղթի թվային տարբերակը բավարար չէ նույնականացման համար)
  • վճարման անդորրագիր (հնարավոր է նաև տեղում վճարել քարտով)

Դիմորդին տրամադրվում է 30 րոպե ժամանակ, սակայն նա կարող է ավելի շուտ ավարտել։ Հարցատոմսը բաղկացած է 10 հարցից, յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր, անցողիկ շեմը 8 միավորն է։

*** Անձը հաստատող փաստաթղթի բացակայության կամ ուշացման դեպքում քննությանը մասնակցել չի թույլատրվում։