Ազատազէնի ճանապարհը՝ հիմնադրումից մինչև այսօր
«Ազատազէն» կրթական ՀԿ-ն հիմնադրվել է 2021 թվականին 44-օրյա պատերազմի մասնակիցների կողմից՝ լուծելու համար ՀՀ անվտանգային խնդիրները քաղաքացիական ուժերով։ Կազմակերպույթան գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանում զենք կրելու և կիրառելու մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, օրենսդրական դաշտի բարելավումներին, զինագործության զարգացման նպաստմանը, ինչպես նաև ուսումնամարզական հավաքների, հրաձգության դասընթացների, ռազմասպորտային և հրաձգության մրցույթների կազմակերպմանը։
Ազատազէնի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ էին հրաձգարաններ։ Քանի որ երկար հեռավորություններում խոցելու համար չկային համապատասխան հրաձգարաններ, Ազատազէնի՝ Երևանի հրաձգարանը դարձավ տվյալ խնդրի լուծումը։ Այս պահին կազմակերպությունն ունի չորս քաղաքացիական հրաձգարան՝ Երևանում, Վայոց ձորում (ժամանակավորապես չի գործում), Լոռիում և Տավուշում (ժամանակավորապես չի գործում)։




Ազատազէնի՝ Երևանի քաղաքացիական հրաձգարանը, որը ՀՀ-ում ամենամեծ բացօթյա հրաձգարանն է, սկսել է գործել 2021 թվականին, երբ բազմաթիվ փնտրտուքներից հետո գտնվեց ներկայիս անվտանգ և հարմար տարածքը։ Հրաձգարանը ծառայում է կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործման համար։
Հրահանգչական կազմը համալրվել է միջազգային որակավորում ունեցող և երկար տարիներ խաղաղապահ առաքելություն իրականացրած մասնագետներով, ովքեր իրենց գիտելիքը և փորձը արդյունավետ փոխանցում են Ազատազէնի կողմից պարբերաբար կազմակերպվող միջոցառումների և դասերի միջոցով։
Ազատազէնը հզոր է իր համայնքով։ 4 տարիների ընթացքում Ազատազէն համայնքի անդամ են դարձել շուրջ 1000 հոգի՝ ջանալով զարգացնել կազմակերպությունը։
Ազատազէն ԿՀԿ-ն պարբերաբար կազմակերպվում է դասեր, մրցույթներ, վարպետաց դասեր և համայնքային միջոցառումներ, որոնց այս 4 տարիների ընթացքում մասնակցել են հազարավոր մարդիկ։
