Առաքելություն

Համախմբել մարդկանց զենքի մշակույթի և զինագործության զարգացման շուրջ՝ հանուն ինքնիշխան հայկական պետականության շարունակականության և հզորացման։

Տեսլական

Հայաստանում զենքի մշակույթը դարձել է կենցաղի մաս, զինագործությունը զարգացած և ինքնաբավ է․ առկա է բավարար ներուժ ու դիմակայություն՝ խաղաղություն պարտադրելու համար։

Հիմնախնդիրներ

  • ՀՀ-ում բնակչության շրջանում առկա է ռազմակրթության ցածր մակարդակ։
  • Զենքի մշակույթի ցածր մակարդակ։
  • ՌՀԿ-ների և պետության համագործակցությունը խիստ անարդյունավետ է։
  • Չկա պետական մակարդակում ընդունված առկա մարտահրավերներին համարժեք ազգային գաղափարախոսություն և անվտանգության տեսլական։
  • Զենքի և զինամթերքի հասանելիությունը խիստ սահմանափակ է։

Ռազմավարություն

Կրթություն-իրազեկում

Նպաստել ՀՀ կրթական համակարգում ռազմամարզական բաղադրիչի դերի և արդյունավետության բարձրացմանը։

Զենքի մշակույթ

Ձևավորել, վերաիմաստավորել, զարգացնել եւ տարածել զենքի մշակույթը ՀՀ-ում։

Պետական քաղաքա-կանություն

Հասնել պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցության։

Անվտան-գության համակարգ

Նպաստել ՀՀ-ում համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի կայացմանը։

Զինա-գործության զարգացում

Նպաստել
զենք-զինամթերքի ինքնաբավությանը՝ ապահովելով զենքի հասանելիությունը և խթանելով զինագործությունը։