Ուժեղացրու՛ համայնքը, դարձի՛ր աջակից անդամ

Կարևորելով համայնքաշինությունը և ցանկանալով «Ազատազէն» ԿՀԿ-ն պահպանել և զարգացնել որպես համայնքահեն հասարակական կազմակերպություն՝ այն հիմնադրելիս սահմանվել է անդամակցության 2 տարբերակ՝ աջակից և լիիրավ։ 
 


Կազմակերպության աջակից անդամ կարող են լինել ՀՀ և օտարերկրյա իրավաբանական անձինք, ՀՀ քաղաքացի և օտարերկրյա ֆիզիկական անձինք, որոնք ընդունում են կանոնադրությունը, ցանկանում են մասնակցել ու աջակցել կազմակերպության գործունեությանը, կատարում են անդամի համար կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները, կանոնավոր վճարում են անդամավճարները:

Կազմակերպության աջակից անդամն իրավունք ունի՝

  • Մասնակցել համագումարին և կառավարման այլ մարմինների նիստերին,

  • Օգտվել կազմակերպության գույքից ու ծառայություններից,

  • Խորհրդի կողմից սահմանված կանոներին ու պայմաններին համաձայն
    ծանոթանալ կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,

  • Մասնակցել կազմակերպության իրականացրած ծրագրերին և ծանոթանալ կազմակերպության կազմած փաստաթղթերին և տեղեկատվությանը,

  • Խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել խորհրդիի և կառավարման այլ մարմինների նիստերին։

Կազմակերպության աջակից անդամը պարտավոր է՝

  • Կատարել կազմակերպության կանոնադրության պահանջները,

  • Կանոնավոր վճարել անդամավճարը,

  • Կատարել կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,

  • Բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իրենց վրա դրված պարտականությունները։

Կազմակերպության աջակից անդամը կարող է՝

  • Ստանալ զեղչեր Ազատազէն ԿՀԿ-ին պատկանող և գործընկեր կազմակերպությունների,
  • 6 ամիս աջակից անդամ լինելուց հետո և սեփական զենքի առկայության դեպքում կարող է դիմել կազմակերպության լիիրավ անդամ դառնալու համար։

Կազմակերպության լիիրավ անդամ կարող են լինել ՀՀ քաղաքացի 18 տարին լրացած ֆիզիկական անձինք, որոնք՝

  • ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարթափող կամ ակոսափող զենք,
  • եղել են կազմակերպության աջակից անդամ առնվազն 6 ամիս,
  • ստացել են կազմակերպության նվազագույնը 5 լիիրավ անդամի երաշխավորություն,
  • ընդունում են կազմակերպության կողմից սահմանված կանոնադրությունը,
  • ընդունում են այդ կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները,
  • կանոնավոր վճարել են անդամավճարները աջակից անդամ լինելու ժամանակ։

Կազմակերպության լիիրավ անդամն իրավունք ունի՝

  • Ընտրել և ընտրվել կազմակերպության մարմիններում,
  • Մասնակցել կազմակերպության խորհրդի և կառավարման այլ մարմինների նիստերին,
  • Մասնակցել կազմակերպության իրականացրած ծրագրերին և ծանոթանալ կազմակերպության կազմած փաստաթղթերին և տեղեկատվությանը,
  • Ծանոթանալ կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ ընդունված որոշումների պատճենները,
  • Օգտվել կազմակերպության գույքից ու ծառայություններից՝ խորհրդիի կողմից սահմանված կանոններին ու պայմաններին համապատասխան։

Կազմակերպության լիիրավ անդամը պարտավոր է՝

  • Կատարել կազմակերպության կանոնադրության պահանջները,

  • Կանոնավոր վճարել անդամավճարը,

  • Կատարել կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,

  • Բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իրենց վրա դրված պարտականությունները։

Կազմակերպության լիիրավ
 անդամը կարող է՝

  • Ստանալ զեղչեր Ազատազէն ԿՀԿ-ին պատկանող և գործընկեր կազմակերպություններից։