Տեսական քննության անցողիկ շեմը հաղթահարած (8 և ավելի միավոր) դիմորդը նույն օրը կարող է մասնակցել գործնական քնննության։

Վճարը՝ 5,000 ՀՀ դրամ

Գործնական քննությունն իրականացվում է 3 բաղադրիչով՝

  • զենքի կառուցվածքի և ռազմամթերքի վերաբերյալ գիտելիքների ստուգում (առավելագույն 3 միավորից անցողիկ շեմ է համարվում 2 միավորը),
  • հրաձգություն և նշանակետի խոցում ( 7 ստուգարքային կրակոցներից առնվազն 1 խոցման դեպքում տրվում է 1 միավոր և հրաձգությունը համարվում է հաջողությամբ հանձնած),
  • անվտանգության կանոնների պահպանում և հրաձգության հրահանգների ճիշտ կատարում (առավելագույն 5 միավորից անցողիկ շեմ է համարվում 5֊ը )։

Ուշադրություն

Գործնական քննությունից ազատվում են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր․`

  1. ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում,
  2. պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները (պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի),
  3. վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին և ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք, և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ։

Գործնական քննություն