You are currently viewing Հրաձիգների համահայկական մրցույթ 2025

Հրաձիգների մրցույթի ընթացքում լավագույնի կոչումի համար մրցեցին 52 հրաձիգներ։
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներն են՝
🥇 Սուրեն Ղարիբյան, պարգևատրվել է Perun AR-15 .223 հրազենով,
🥈 Արամազդ Կյուրեղյան, պարգևատրվել է Tigr 7.62×54 հրազենով,
🥉 Կարօ Մանճիկեան, պարգևատրվել է Saiga 7,62×39 հրազենով։
4-րդ տեղը զբաղեցրած Էմիլ Գասպարյանը ստացավ խրախուսական նվեր՝ հայկական արտադրության սաղավարտ։

Նաև յուրաքանչյուր հիմնական փուլում լավագույն արդյունք գրանցած մասնակիցները պարգևատրվել են սաղավարտներով։

Շնորհակալ ենք՝
🔸 մրցույթի գլխավոր հովանավորին՝ Երևանի քաղաքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը՝ մրցանակների համար,
🔸 Wolverine E.A.D.G ընկերությունը՝ սաղավարտներ տրամադրելու համար,
🔸 DreamShots-ին՝ տեսանկարահանման և լուսանկարահանման համար,
🔸 Իրական դպրոցի կամավորներին` 2 օրերի ընթացքում մեծածավալ աշխատանքի համար, 🔸 Ice Lava և Tumanyan Shaurma սննդի կետերին՝ օրվա սնունդը ապահովելու համար,
🔸 մասնակիցներին, հյուրերին, կազմակերպչական թիմին, բոլորին, ում նվիրված աշխատանքի և ջանքերի շնորհիվ տեղի ունեցավ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ։