You are currently viewing Ամփոփում ենք Դիպուկների մրցույթը

Խոցու՜մ 🔥
Ավարտվեց համահայկական մրցույթների շարքին պատկանող վերջին՝ դիպուկների մրցույթը։

Շնորհավորում ենք առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին՝
🥇 Արա Փերիյան՝ պարգևատրվել է Cz 457 MDT 22 LR հրազենով, որը հովանավորել է Aspar ARMS խանութը,
🥈 Արմեն Բաբայանը Ազատազէնի ռազմախանութի կողմից պարգևատրվել է Tigr 7.62×54 տրամաչափի զենքով,
🥉 Մարիա Մարությանը պարգևատրվել է VEPR 5.45×39 տրամաչափի հրացանով՝ Safari Arms խանութի կողմից։
4-րդ հորիզոնականը զբաղեցրած Արևիկ Մկրտչյանը ստացավ խրախուսական նվեր Ազատազէնից՝ 100.000 դրամին համարժեք փամփուշտ։

Մրցույթի կազմակերպման ընթացքում իրենց ուրույն դերն են ունեցել՝
🔸 մրցանակային տեղերի հովանավոր խանութները,
🔸 կամավորները,
🔸 DreamShots-ը՝ որակյալ նկարահանմամբ,
🔸 Ice Lava և Tumanyan Shaurma սննդի կետերը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ում նվիրված աշխատանքի շնորհիվ կայացավ մրցույթը: